Թուրքիայի ԱԳ նախարարը ուղևորվում է Ռուսաստան:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ երկօրյա այցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման թեման։
«Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։ Դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերով։
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստան»-ի և Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները․ Տեսանյութ
Կալանավորել են Սասուն Բադոյանին. Լուսանկար
Կրե՞մլն է կառավարում Հայաստանը, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, թե՞ Արեւմուտքը