ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր
ԱԽ քարտուղարի գրասենյակը «Արմենպրես»-ին տրված բացառիկ մեկնաբանությամբ պարզաբանել է, թե ինչպես է Հաջիևը ժամանել Հայաստան։
-Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած մամուլի հաղորդագրությունից տեղեկացանք, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Կխնդրեինք մանրամասնել, թե ինչպես է պարոն Հաջիևը ժամանել Հայաստան:
-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք այցի ընթացքում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

Բաց մի թողեք
ՀՀ-ն վիզային ռեժի՞մ է մտցնելու ՌԴ քաղաքացիների համար
ԽՍՀՄ դրոշներով երթի փորձ Բաքվում. 4 կոմունիստի դատապարտել են ազատազրկման. Լուսանկար
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. Տեսանյութ