ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 100% մաքսատուրքեր սահմանելու իր պատրաստակամության մասին, եթե Փարիզը չհրաժարվի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա դրված թվային հարկից։
«Ես խնդրեցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնին չհարկել ամերիկյան ընկերություններին։ Եվ եթե նրանք դա անեն, ես այլընտրանք չեմ ունենա, քան 100% մաքսատուրքեր սահմանել Ֆրանսիայից ներմուծվող բոլոր շամպայնների, բոլոր գինիների վրա», – ասել է Սպիտակ տան ղեկավարը «The New York Post»-ին։
Մակրոնի գրասենյակի անցյալ շաբաթ հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Փարիզը լուծել են ամերիկյան ընկերությունների հարկման վերաբերյալ իրենց տարաձայնությունները։
«The New York Post»-ը հաղորդել է, որ Ֆրանսիան տեխնոլոգիական ընկերությունների վրա հարկ է սահմանել դեռևս 2019 թվականին։ Մասնավորապես, այն վերաբերում է ամերիկյան ընկերությունների (օր․՝ Amazon-ը) տեղական եկամուտներին։

Բաց մի թողեք
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի հաջորդ փուլում․ Կայա Կալլաս
ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ «Կիևի ուղղափառ համալիրին հարվածելու համար»
100 մլն եվրոյի նոր վա՞րկ են վերցնում