Եվրամիությունը Եվրոպայի անվտանգության SAFE ծրագրի շրջանակներում Ֆրանսիային 15 միլիարդ եվրո փոխառություն կտրամադրի։
Այդ մասին լրագրողներն ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մեծ յոթնյակի» գագաթաժողովին ընդառաջ նա մամուլի ասուլիս է անցկացրել։ «Երեքշաբթի մենք Ֆրանսիայի հետ փոխառության մասին համաձայնագիր կստորագրենք։ Շնորհիվ իր ռազմական հզոր արդյունաբերության Ֆրանսիան եվրոպական անվտանգության առանցքային երկիր» է,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նրա գնահատմամբ, SAFE-ն եվրոպական երկրներին «կօգնի հզորացնել ռազմական հնարավորությունները, կպահպանի նրանց ռազմաարդյունաբերական համալիրը և Ուկրաինային աջակցելու հնարավորությունները»։
Ֆոն դեր Լայենը հստակեցրել է, որ այդ փոխառությունը ներառյալ՝ Եվրահանձնաժողովը արդեն իսկ անդամ երկրներին 78 միլիարդ եվրո վարկ է տրամադրել կամ SAFE ծրագրով նախատեսված 150 միլիարդ եվրո ծախսերի կեսից ավելին։
Եվրամիության ղեկավարները «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին հրավիրվել են, որպեսզի մասնակցեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման քննարկումներին։ Դրանց կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Այդուհանդերձ, քաղաքական դիտորդները կարեւորում են Մակրոն-Թրամփ և Թրամփ-Զելենսկի բանակցությունները։ Եվրահանձնաժողովի կողմից Ֆրանսիային 15 միլիարդ եվրո փոխառության տրամադրումը այս համատեքստում կարելի է համարել Ֆրանսիայի նախագահին ցուցաբերած աջակցություն՝ Դոնալդ Թրամփի հետ, ամենայն հավանականությամբ, շատ բարդ բանակցություններից առաջ։
Հաշվի առնելով իրողությունը, որ «եվրոպական եռյակը» մինչ այդ հանդիպել է Լոնդոնում, երևի, պետք է եզրակացնել, որ Եվրամիության անվտանգության ապահովման հարցում Ֆրանսիայի առաջատար դերը համաձայնեցվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ։
Այս առումով մայիսի 9-ին Մոսկվա այցից հետո չափազանց ուշագրավ տեսակետ է արտահայտել Սլովակիայի վարչապետ Ֆիցոն։ Նրա կարծիքով, Եվրամիության «հեղինակությունը լիովին կարող է վերականգնել միայն Մակրոնը»։
Ֆրանսիայի նախագահը ավարտում է պաշտոնավարության երկրորդ շրջանը։ Եթե նրան հաջողվի առաջիկայում Ֆրանսիայի ռազմական արդյունաբերությունը զարգացնել և միաժամանակ խթանել ԵՄ անդամ երկրների ռազմական հնարավորությունները, ապա, թերևս, նա ապագայում «ստանձնի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը»։

Բաց մի թողեք
Բրյուսելի դիվանագետները սգում են ԱՄՆ-ի կողմից կազմակերպված «նմանախոհ» ընթրիքների ավարտը
Ուկրաինան և Եվրոպայի նոր ռազմավարական իրականությունը
Հունգարիայի խորհրդարանը ընդունեց երկու ժամկետի սահմանափակում՝ խոչընդոտելով Օրբանի վերադարձը