Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ, դրանց պատճառները քաղաքական չեն. «Ռոսիյսկայա գազետա»–ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի` սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ», – ասել է Դանկվերտը։
Նա ընդգծել է` խնդիրը որակի արդյունավետ վերահսկողության բացակայությունն է. արտադրության և առաքման միջև գործնականում ներքին կարգավորում չկա։ «Կանաչեղենի հազարավոր փնջերը հավաքվում են մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է»։

Բաց մի թողեք
Եվրոպական խորհրդարանը ճանապարհ է հարթում ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի համար
Չինաստանի շուրջ բանավեճը հասնում է եռման կետին, քանի որ ԵՄ-ն քննարկում է ավելի կոշտ դիրքորոշում
ԵՄ-ն որոշել է ռուսական սահմանափակումներից հետո օգնել Հայաստանին