«Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպումներ ունեցել եմ։ Չեմ կարող ձեզ ասել, մենք մեր գաղտնի պլանն ունենք, հո չեմ բացելու։
Փաշինյանին հեռացնելու մասին է խոսքը»,- հունիսի 30-ին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը անցյալ շաբաթ բացահայտել է, որ ընդդիմադիր ուժերի Խորհուրդ ստեղծելու, Մոսկվային դիմելու և Հայաստանի «այս ընթացքը կաեցնելու» ծրագիր ունի։
Կարելի է ենթադրել, որ «ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների» հետ նրա հանդիպումներում քննարկվել են «խորքային կառավարության ձևավորման» հետ կապված «կազմակերպչական հարցեր»։
Ռուսաստանը, կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, Հայաստանի Ազգային ժողովի արդյունքները պաշտոնապես չի ճանաչելու։ Դա կարող է լինել Բելառուսի վերջին նախագահական ընտրությունները Եվրամիության երկրների կողմից չճանաչելու «հայելային պատասխանը»։
Սամվել Կարապետյանը և «ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդները», հավանաբար, Հայաստանի «խորքային կառավարության» կազմավորման մասին հրապարակային չեն հայտարարի, բայց Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո կձեւավորեն «Ընդդիմության համակարգող խորհուրդ» և կտան «իշխանափոխության գործընթացի» մեկնարկը։
Սա միանգամայն հավանական սցենար է, մինչդեռ Հայաստանի իշխանամետ մամուլը, սոցիալական ցանցերի «նիկոլական» օգտատերը, կարծես, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին թերագնահատում են։
Կարապետյանին, գուցե, քաղաքական գործչի փորձը և հայերենի իմացության զգալի պակասը հաստատ խանգարում են, բայց ոչ այնքան, որպեսզի նա «թեթևամտորեն» հայտարարի, որ եթե Վադևանյանը «մի փոքր էլ գազ տա», Սահմանադրական դատարանը իրեն «կճանաչի վարչապետ»։
Առկա իրավիճակում, երբ Մոսկվան Հայաստանի դեմ ճնշումները ոչ թե թուլացնում, այլ ուժգնացնում և փորձում է ներգրավել նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրների, Սամվել Կարապետյանի հայտարարությունները պետք է գնահատել շատ ավելի լայն համատեքստում։
Խնդիր է, թե Հայաստանի ընդդիմադիր «Համակարգող խորհրդի» կազմավորմանը Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի, կճանաչի՞ նրա «օրինական լիազորությունները», թե՞ կբավարարվի ընդհանուր բնույթի հայտարարություններով։
Բացառված չէ, որ Ռուսաստանը նույնիսկ «դիստանցավորվի», քանի որ էականը արդեն ոչ այնքան փոհարաբերությունները կլինեն, այլ՝ կատարված փաստը, բավական է հանրայնացնել, որ «Հայաստանում երկիշխանություն» է, որպեսզի Հարավային Կովկասի նախագծված փխրուն ստատուս-քվոն փլվի։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը հունիսի 29-ի ֆեյսբուքյան գրառումով կիսել է Հայաստանի ընդդիմության գնահատականը, որ Նիկոլ Փաշինյանը «ձայների միայն 30 տոկոսն է ստացել, մնացածը նկարել են արևմտյան քաղտեխնոլոգները»։

Բաց մի թողեք
Ինչու Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը
«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան