17/11/2026

EU – Armenia

Հին Հայաստանին նվիրված Ակրոպոլիսի թանգարանում երկու օրից մեկնարկող աննախադեպ ցուցահանդեսի մասին և ոչ միայն․ Լուսանկարներ

Հին Հայաստանին նվիրված Ակրոպոլիսի թանգարանում երկու օրից մեկնարկող աննախադեպ ցուցահանդեսի գովազդային վահանակները կլինեն Աթենքի օդանավակայանում և Աթենքի ստորգետնյա կանգառներում։

Այն կտևի ցուցահանդեսի ողջ ընթացքում՝ երեք ամսից ավել։ Սա գովազդ է հօգուտ Հայաստանի։ Խնդրեմ Աթենքի մետրոյի կանգառներից մեկը։

May be an image of text

Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեպսան Տիգրան Մկրտչյանը, իսկ մեկ օր առաջ հետաքրքիր տեղեկատվություն ու լուսանկարներ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

Երկու շաբաթ առաջ Էպիրուսի մարզից դեպի Թեսալիա մեկնելուց առաջ առավոտյան կարճ կանգառ ունեցա հին Հունաստանի ամենահին՝ Դոդոնայի Զևսի գուշակարանում։

Մնացյալ Հունաստանից լեռներում կտրված այս գուշակարանը հիշատակվում է Հոմերոսի կողմից։ (“Ւլիականում” Աքիլեսը աղոթում է «Բարձր Զևսին, Դոդոնայի տիրակալին, պելասգացի , որը ապրում է հեռու, մտորում է ձմեռային Դոդոնայի վրա»:

No photo description available.

“Ոդիսականում” պատվում է, որ Ոդիսևսը գնացել էր Դոդոնայի գուշակարանից հարցնելու, թե արդյոք պետք է բացահայտ վերադառնա Իթաքա, թե՞ գաղտնի)։

Հերոդոտոսը առավել մանրամասներ է հայտնում Դոդոնայի հիմնման մասին։ “Երկու սև աղավնիներ թռչել էին Եգիպտոսի Թեբե քաղաքից ՝ մեկը՝ Լիբիա, մյուսը՝ Դոդոնա։ Վերջինս նստեց կաղնու վրա և այնտեղ մարդկային խոսք ասաց՝ հայտարարելով, որ այնտեղ պետք է Զևսի գուշակության վայր ստեղծվի։

Դոդոնայի բնակիչները հասկացան, որ ուղերձը աստվածային է, ուստի հիմնեցին գուշակության սրբավայրը։”

No photo description available.

Դոդոնայի սրբավայրի ճարտարապետությունը էականորեն բարելավվել է մոլոսացիների թագավոր (Հռոմի ոխերիմ թշնամի) Պյուռհոսի կողմից, ով նաև կառուցել է անտիկ Հունաստանի ամենատպավորիչ թատրոններից մեկը (18.000 այցելուների համար նախատեսված):

Շնորհակալ եմ Էպիրուսի հնագիտական պեղումների էֆորատին և նրա տնօրեն դոկտոր Իաննիս Խուլիարասին ջերմ հյուրընկալության և այս չափազանց տօավորիչ պատմական վայրերում այցելությունը կազմակերպելու համար։

May be an image of Mount Rushmore

May be an image of golf, golf course and Saqsaywaman

May be an image of one or more people, the Western Wall and the Aqueduct of Segovia

May be an image of Saqsaywaman