Չնայած Տիգրան Ավինյանն ու մտերիմները թիմին փորձում են համոզել, որ Ավինյանն անփոխարինելի է, եւ ռիսկային է լինելու 2028 թվականի ընտրություններին նրա փոխարեն այլ թեկնածու առաջադրելը, քանի որ համայնքային ողջ ապարատը նրա «տակ» է, եւ առանցքային կառույցներում էլ նրա մտերիմներն ու բարեկամներն են, որոնք, ինչքան էլ ՔՊ-ական լինեն, նույն եռանդով այլ թեկնածուի օգտին չեն աշխատի, սակայն ՔՊ-ում խուլ ընդվզում կա նրա թեկնածության հարցում, եւ փորձելու են Փաշինյանին համոզել, որ Ավինյանն ամենաքննադատված ու ամենաձախողված քաղաքապետերից է՝ չարժե նրան առաջադրել։
«Հրապարակ» թերթը գրում է. Խնդիրը ոչ միայն Երեւանում տրանսպորտի, մաքրության, խցանումների եւ այլ ակնառու իրավիճակներն են, այլեւ, ինչպես մեր աղբյուրն ասաց, Ավինյանի ախորժակը՝ կապված շինթույլտվությունների հետ։ ՔՊ-ականների այս խումբը վստահ է, որ Ավինյանն ամենաշատն է դավաճանել հեղափոխական արժեքներին, եւ սոլիդ երեւանցիներին դժվար է լինելու համոզել, որ նրան քվե տան։


Բաց մի թողեք
Այս վոյաժների նպատակը փող խնդրելն է
Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ Լուսանկար
ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ Լուսանկար