01/07/2026

EU – Armenia

Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ. Լուսանկար

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր «Gepard Express»-ի հետ, կրկին զբոսաշրջային գնացք կգործարկի։

Ուղևորությունը կանցկացվի հուլիսի 4-12-ը, շուրջ 200 զբոսաշրջիկներ (հիմնականում Չեխիայից) կուղևորվեն Երևան-Վանաձոր-Այրում-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով։

Նրանք 8 օր կապրեն ՀԿԵ ընկերության նոր և ժամանակակից վագոններում, կայցելեն զբոսաշրջային վայրեր, կծանոթանան Հայաստանին և Վրաստանին ՀԿԵ վագոնի պատուհանից և ոչ միայն։

Սա արդեն երկրորդ ուղևորությունն է, որ կազմակերպում են ՀԿԵ–ն և չեխական ընկերությունը։ Առաջինը տեղի է ունեցել 2025 թվականին։

Blog Image