«Ուժեղ Հայաստանում» վստահ են, որ իրենց վնասել է Ռուսաստանի հետ ասոցացվելը․ հակառուսական տրամադրությունները տարածվել են նաեւ իրենց վրա եւ ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Հրապարակ թերթը գրել է․ Ապրիլի 1-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունն էլ է իրենց մեծապես վնասել:
Պուտինն ասել էր. «Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն… Մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական կուսակցությունները, գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին` ընտրությունների ընթացքում»։
Ըստ հարցումների, մինչ Պուտինի այդ հայտարարությունը մեր հանրության ընդամենը 13 տոկոսն էր Ռուսաստանի հետ կապում Սամվել Կարապետյանին, իսկ հայտարարությունից հետո` մոտ 55 տոկոսը:

Բաց մի թողեք
Բաքուն և Փաշինյանը դեմ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Բառապաշարն ու քայլերը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում
Ախորժակն ուտելիս է բացվում