Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է Թուրքիային ամերիկյան F 35 կործանիչներ չվաճառել, քանի որ «դա Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցությունը կփոխի»։
Թուրքիան F-35 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունից զրկվել է, երբ հրաժարվել է Ռուսաստանին վերադարձնել հակաօդային պաշտպանության C 400 զենթահրթիռային համակարգը, բայց խնդիրն ավելի բարդ է։
2017թ․-ին ԱՄՆ-ում ընդունվել է «Պատժամիջոցների գործադրմամբ Միացյալ Նահանգների թշնամիներին հակազդելու» մասին դաշնային օրենք, որի գործողությունը ֆորմալ առումով տարածվում է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի վրա, բայց Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի արգելքը փաստացի նույն իրավական հիմքն ունի։
Այսպիսով, եթե անգամ Թրամփ-Էրդողան փակ բանակցություններում ԱՄՆ նախագահը Էրդողանին «հաճելի անակնկալ մատուցի», իրական գործարքի համար հարկ է լինելու հաղթահարել Կոնգրեսի սահմանած արգելքը։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է չորս ամսից էլ պակաս ժամանակ։ Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, Սպիտակ տունը Կոնգրեսին «թուրքական փաթեթ» չի ներկայացնի, բայց այդ թեման, անկասկած, ամերիկյան ներքաղաքական օրակարգում կարևոր տեղ է ունենալու։
Այս առումով խիստ ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով կառավարություն նիստի ելույթում Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը խոսել է հայկական Սփյուռքի և նրա ազդեցիկ համայնքների մասին։
Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը մասնավոր գործարքի խնդիր չէ։ Եթե ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիան դուրս բերի ԱՄՆ «թշնամի երկրների» ցանկից, ապա Մերձավոր Արևելքում, իրոք, ուժերի հարաբերակցության արմատական փոփոխություն տեղի կունենա։
Իսրայելը , կարծես, Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով ձգտում է հասնել ԱՄՆ հայկական կառույցների աջակցությանը՝ կանխելու թուրք-ամերիկյան «դարի գործարքը»։ Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ակնհայտորեն խեղաթյուրելով ynet կայքի հրապարակումը, որտեղ ներկայացված է ադրբեջանցի «մի պաշտոնյայի» տեսակետը, ՖԲ -ում գրել է, որ «Ադրբեջանը և Հայաստանը միասնաբար դիմել են Իսրայելին, որպեսզի Կնեսետը չհաստատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»։
Ըստ իսրայելական լրատվամիջոցի, ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «ծառայում է միայն Իրանի և Ռուսաստանի շահերին և վնասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդմանը»։
Նույն օրը Հայաստանի նախագահի հրամանագրով Արաբակաան միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան։

Բաց մի թողեք
Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքների և այլ ապրանքների արտահանման հարցը կլուծվի ադրբեջանականով
Ի՞նչ մեսիջ է փոխանցել Պուտինը Թրամփին
Կադիրովն այլևս չի՞ ուզում նախագահ դառնալ