Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում դրական դինամիկա է նկատվում, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նախարարը հիշեցրել է, որ այս խնդիրը կատարելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, և որ դրա աշխատանքը շարունակվում է։
«Մենք դրական դինամիկա ենք տեսնում այս համատեքստում։ Մինչ օրս երկու կողմերն էլ ընդունել և հաստատել են հանձնաժողովների գործունեությունը կարգավորող իրավական ակտեր», – ընդգծել է նախարարը։

Բաց մի թողեք
Երկու օրում «3+3»-ը երկու անգամ վերադարձավ տարածաշրջանային դիվանագիտության օրակարգ
Վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել
Ադրբեջան – Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են