«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախօրեին ներկայացրեց Արթուր Դանիելյանը` արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի որդին, որն ԱԺ անցած 29 թեկնածուներից մեկն է:
Մեզ վստահեցրին, որ որոշումն անձնական է, գաղափարական տարաձայնություններ չկան, նա կողմ է մանդատները վերցնելուն։
Մեր տեղեկություններով, վերջնական որոշում չունեն ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանն ու Լիլիա Շուշանյանը: Մելոյանը հանգստի է մեկնել, ասում են՝ գալուն պես դիմում կներկայացնի, նրա որոշումն էլ է անձնական, ասում են` փաստաբան ամուսինն է դեմ։
Ինչպես մանդատների, այնպես էլ ԱԺ ղեկավար պաշտոնների հարցում «Ուժեղ Հայաստանում» միակարծություն չկա` ոմանք կողմ են հանձնաժողովների նախագահների եւ փոխխոսնակի պաշտոնները վերցնելուն:
Ոմանք դեմ են՝ փաստարկելով, որ այդ պաշտոնները որեւէ առավելություն չեն տալիս: Իսկ եթե անգամ հանձնաժողովների նախագահությունը վերցնում են, ԱԺ փոխխոսնակինը չպետք է վերցնեն։

Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են