Իշխող թիմում բուռն քննարկումներ են մշտական հանձնաժողովների նախագահների հարցով, չնայած գրեթե բոլորը գիտեն, թե ովքեր են ընտրվելու։ Ամենամեծ կոնկուրսը կարծես ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղի համար է։
Հրապարակ թերթը գրել է․ Այս պաշտոնի համար առաջադրվել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախկին նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, որը ՔՊ ցուցակի 96-րդ հորիզոնականում է։ 64 պատգամավոր ունեցող ՔՊ-ում մանդատի հերթը կարող է նրան էլ հասնել, եթե 30-35 մարդ գործադիր տեղափոխվի։
Բայց պատճառը Փաշինյանի համակրանքն է Տիգրանյանի նկատմամբ․ ամեն չորեքշաբթի խորհրդարան այցելող Փաշինյանը մի քանի պատգամավորի հետ է, որպես կանոն, սրճում ԱԺ սրճարանում, որոնց մեջ միշտ կա Տիգրանյանը։ Սակայն ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է զբաղեցնի ԱԺ կարեւոր պաշտոններից մեկը:
Տիգրանյանը բազում մրցակիցներ ունի․ առաջադրվել են Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ կոտայքցի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Բաց մի թողեք
Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին
Այլ համայնքներում էլ ենք բնակարաններ նվիրելու