Մ-17 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը 9։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին ու դուրս եկել Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Նազարյանը գոտեմարտել է թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի հետ: Առաջին մրցափուլում մեր մարզիկը 2 միավորի առավելություն ուներ, երկրորդում նա 4 միավորանոց հետ գցում կատարեց՝ հաշիվը դարձնելով 8։0։ Թուրքական կողմը բողոքարկեց, բայց կողային մրցավարները մերժել են բողոքը. հաշիվը դարձել է 9:0:

Մեկնարկային գոտեմարտում Ջանես Նազարյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել նորվեգացի Մարտին Լետվիկին:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը:
Հայաստանից Բաքու է մեկնել 16 ըմբիշ։


Բաց մի թողեք
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը
Տեղումնառատ և սառը նոյեմբեր. Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսին է ամսվա եղանակային կանխատեսումը
«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել» … երկուսուկես ամիս անց. Լուսանկարներ