Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի հուլիսի 29-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքը «Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չի ճանաչում»՝ պատասխանելով Ազգային ժողովի առաջին նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրավիրելու կամ չհրավիրելու վերաբերյալ հարցին:
Հրապարակ թերթը գրել է․ Երբ նա հայտարարում է, որ չի ճանաչում Գարեգին Երկրորդին որպես կաթողիկոս, նա արտահայտում է իր անձնական քաղաքական դիրքորոշումը, այլ ոչ թե ամբողջ ժողովրդինը։ ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես այն առաջնորդը, որն արտահայտում է իրենց կամքը։
Բայց դա չի խանգարում, որ նա պաշտոնավարի Հայաստանի Հանրապետության գործող իրավական կարգի համաձայն։ Վերջին ընտրությունը, չբացեմ փակագծերը, ցույց տվեց, որ նա չկարողացավ ստանալ 50 տոկոս ձայն։ Այսինքն չի վայելում մեծամասնության աջակցությունը։
Չգիտես ինչու՝ այդ մասին շատ քիչ է խոսվում։ Հետևաբար նա չի կարող խոսել ժողովրդի մեծամասնության անունից։ Անգամ եթե ունենար այդ մեծամասնությունը, պետության ղեկավարը պետք է խուսափի եկեղեցու ներքին կյանքին վերաբերող հարցերում միջամտությունից և առաջնորդվեն պետության ու եկեղեցու լիազորությունների տարանջատման սկզբունքով։ Հոգևոր կառույցների ղեկավարության վերաբերյալ հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և համապատասխան մարմինների շրջանակում։
Իմ համոզմամբ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների պայմաններում առավել կարևոր է, որ քաղաքական և հոգևոր ինստիտուտների միջև տարաձայնությունները քննարկվեն իրավական, սահմանադրական և փոխադարձ հարգանքի շրջանակում։ Միայն այդպես հնարավոր կլինի պահպանել հասարակական համերաշխությունը և ամրապնդել պետական ու ազգային ինստիտուտների նկատմամբ վստահությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն չի հրավիրվել Ազգային ժողովի նիստին մասնակցելու, ինչը լայն քննարկումների և մեկնաբանությունների տեղիք է տվել։ Քաղաքական և հանրային շրջանակներում այս հանգամանքը կապվում է եկեղեցու և իշխանությունների միջև առկա լարվածության ու հայտարարությունների հետ, բայց երկրի մասին մտահոգ ղեկավարը այնպես կանի, որ ողջ Տունը չխառնի այդ լարվածությունից։

Բաց մի թողեք
Բա էդ ձեթոտ պեռաշկու յուղը չէ՞ր հոսում, որ մատներդ էլ հետն էիր ուտում․․․
Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում
Ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց հո գլխավոր մեղավորը չեմ՝ Պուտինին զանգն այս տրամաբանության մեջ է