Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիեւի հետ կնքված պայմանագիրը թույլ է տալիս Վաշինգտոնին ցանկացած պահի ստանալու գործնականում ցանկացած ուկրաինական ռեսուրս։
Այս մասին նա ասել է «Real America’s Voice»-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը ասել է, որ գործարքը վերաբերում է հազվագյուտ մետաղներին եւ ավելին է, քան 300 միլիարդ դոլարը։ Թրամփը սակայն ճշգրիտ թիվ չի հրապարակել։ Նա միայն ասել է, որ Ուկրաինան ունի բերրի հողեր եւ օգտակար հանածոների զգալի պաշարներ։ «Մենք կարող ենք այնտեղ մտնել ցանկացած պահի եւ գործնականում ստանալ ամեն բան, ինչ որ կուզենանք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։


Բաց մի թողեք
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թրամփն Իրանի հետ պատերազմի հարցում «քավության նոխազներ» է փնտրում․ The Atlantic
Վարչապետ Բարտ դե Վեվերը հրաժարական է ներկայացրել Բելգիայի արքա Ֆիլիպին. Լուսանկար