Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին՝ կապված Գազայի իրավիճակի կայունացման համար նախատեսված Խաղաղության խորհրդի «ճանապարհային քարտեզի» հետ, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։
«Ես անհամաձայնություններ ունեմ նախագահ Թրամփի հետ, որոնք չեմ թաքցնում, մասնավորապես՝ ՀԱՄԱՍ-ի հետ վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ։ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը պետք է ապառազմականացվի՝ նախքան վերակառուցման փուլին անցնելը», – հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի առաջնորդը այս հայտարարությունն արել է Թրամփի Խաղաղության խորհրդում գլխավոր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո։
Միևնույն ժամանակ, Խաղաղության խորհրդի պաշտոնական սոցիալական ցանցերի էջը նախկինում ընդգծել է, որ Մլադենովի և Նեթանյահուի միջև հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) դուրսբերման հարցում՝ միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո։
«Ոչ հավաստի հաղորդագրություններին հակառակ, մենք նշում ենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը Դեղին գծից այն կողմ տեղի կունենա միայն զենքի ապամոնտաժման ավարտից հետո, ինչպես խոստացել էր ՀԱՆԱՍ-ն իր միջնորդներին։ Սա ներառում է թեթև և ծանր զենքեր, ինչպես նաև թունելներ։ Իրականացումը կհսկվի Միջազգային կայունացման ուժերի և Իրականացման ստուգման կոմիտեի կողմից, որը ներառում է ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Խորհուրդը», – ասվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Էրդողանին սպառնալու համար կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել. Լուսանկար
Թրամփը հայտարարել է, որ եթե որևէ մեկը վճար ստանա Հորմուզի նեղուցով անցնելու համար, դա ԱՄՆ-ն է լինելու
Իրանը և Օմանը կարող են շուտով Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ համաձայնության գալ