Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշման նախագիծ, ըստ որի՝ երեք նախարարություններ այսուհետ այլ անուն կունենան։
Որ նախարարությունն ինչ անուն է ունենալու։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։
Մինչ կառավարության կողմից հավանության արժանանալը, նախագիծը դրվել էր հանրային քննարկման, որտեղ ներկայացվել էին մի շարք դիտողություններ և առաջարկություններ, հատկապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանափոխության վերաբերյալ։

Բաց մի թողեք
Փաշինյան շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ. Լուսանկար
Խառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Նիկել Փաշինյան․ Լուսանկար
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար հանրապետությունում կգործի 14 գրասենյակ․ Տեսանյութ