08/08/2026

EU – Armenia

Ադրբեջանն աջակցել է Վրաստանին․ հայտարարություն

Ադրբեջանը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությանը և բարիդրացիական հարաբերություններին։

«Մեր երկիրը կշարունակի իր ջանքերը՝ ուղղված երկու պետությունների միջև տարիների ընթացքում զարգացած հարաբերությունների հետագա ամրապնդմանը և զարգացմանը»,-նշված է տեքստում։