13/01/2026

Նա բեմադրել էր իր առևանգումը. մի քանի զարմանալի պատմություն Ագաթա Քրիստիի մասին․ Լուսանկարներ

Ագաթա Քրիստիի անհետացումը 1926 թվականի դեկտեմբերի 3-ին, որը տևել է 11 օր և դարձել համաբրիտանական մասշտաբի ուշադրության առարկա։ 1914 թվականի դեկտեմբերին Ագաթա Միլերն ամուսնացել է ռազմական օդաչու Արչիբալդ Քրիստիի հետ։

1916 թվականին ավարտել է իր առաջին դետեկտիվ վեպը՝ «Խորհրդավոր պատահար Սթայլզում», իսկ 1920-ականների կեսերին կարողացել է ստանալ դետեկտիվների և թրիլերների հեղինակի որակավորում. նրա համբավն ու հոնորարները անշեղորեն աճել են։ 1926 թվականի սկզբին Քրիստին ամուսնու պնդմամբ Սաննինգդեյլում ձեռք է բերել «Սթայլզ» առանձնատունը։

Այդ ժամանակ էլ Արչիի և գրասենյակային մեքենավարուհի Նենսի Նիլի միջև սիրավեպ է սկսվել։ Որոշ ժամանակ Ագաթան չէր կասկածում իր ամուսնության սպառնալիքի մասին, քանի դեռ 1926 թվականի օգոստոսին Արչին նրան չհայտնեց, որ սիրահարված է ուրիշին։ Ամուսինները մի քանի ամիս փորձել են հարաբերությունները հարթեցնել, սակայն դա նրանց չի հաջողվել, նրանց միջև հաճախ սկանդալներ էին առաջանում։ 1926 թվականի դեկտեմբերի 3-ին իրենց տանը տեղի ունեցած խոշոր վեճի ժամանակ Արչին հայտարարել է, որ չի տեսնում ամուսնությունը պահպանելու հնարավորություն և հասցնելու է ամուսնալուծության, որից հետո գնացել է աշխատանքի։

Նույն օրը երեկոյան Ագաթան անհետացել է «Սթայլզից»՝ դստերը՝ Ռոզալինդային և տունը թողնելով սպասուհիների խնամքին։

Անհետանալու հաջորդ առավոտյան Սուրեյ կոմսությունում՝ Նյուլանդզ Քորներ քաղաքից ոչ հեռու գտնվող բլրի վրա, հայտնաբերել են նրա ավտոմեքենան՝ միացված լուսարձակներով՝ կրաքարային հանքի եզրին։ Քրիստիի անհետացումը հասարակական մեծ արձագանք է առաջացրել, սկսել են առաջադրվել տարբեր վարկածները։

Շատերը հակված էին իր անհետացումը կապել ամուսնու հետ կամ ենթադրել, որ դա հենց գրողի գովազդային հնարքն է։ Քրիստիի որոնմամբ զբաղվել են ոստիկանության ավելի քան հազար աշխատակից, ինչպես նաև մինչև տասնհինգ հազար կամավոր։

Դեկտեմբերի 14-ին նա, այնուամենայնիվ, հայտնաբերվել է։ Պարզվել է, որ Քրիստին գրանցվել է ամուսնու սիրուհու՝ Թերեզա Նիլի անվան տակ՝ Հարոգեյթում գտնվող «Swan Hydropathic Hotel» ֆեշենեբելի հյուրանոցում՝ Նորթ Յորքշիր կոմսությունում։ Այնտեղ նա իրեն պահել է բավականին համեստ և փակ, երկարատև շփման մեջ չի մտել որևէ մեկի հետ։ Կիրակի օրը՝ դեկտեմբերի 12-ին, ոստիկանությունից հայտնել են, որ հյուրանոցում տեսել են անհետացած կնոջ։

Այդ կապակցությամբ հյուրանոց են կանչել ամուսնուն, որն էլ ճանաչել է նրան։ Ագաթան ոչ մի կերպ չի բացատրել իր անհետացումը՝ վկայակոչելով ամնեզիան։ Դեկտեմբերի 15-ին Քրիսթիի ամուսինները լքել են հյուրանոցը և գնացքով մեկնել Չիդլ՝ «Էբնի Հոլ» կալվածք, որտեղ բնակվում էր Ագաթայի քույր Մեժնը իր ամուսնու հետ։

Այնտեղ Ագաթային հետազոտել է երկու բժիշկ, որոնք հանգել են այն եզրակացության, որ նա հիշողության կորուստ ունի։ Նրանց եզրակացությունը հայտնի է դարձել որպես «պաշտոնական» տարբերակ՝ երկար տարիներ ուղեկցելով ընտանիքին։ 1928 թվականին Քրիսթի ամուսինների ամուսնությունը լուծարվեց, սակայն Ագաթան որոշել էր պահպանել ամուսնու ազգանունը, որի ներքո հայտնի էր դարձել որպես գրող։ Երկու տարի անց նա ծանոթացել է հնագետ Մաքս Մալլովանի հետ, ում հետ ամուսնացել է և ապրել մնացած կյանքը։

Ագաթան խուսափում էր վերադառնալ 1926 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին։ Այս փաստերի մասին մանրամասն «ինքնակենսագրության» մեջ ոչինչ գրված չէ. հեղինակը սահմանափակվում է միայն ամուսնալուծության մասին ընդհանուր արտահայտությամբ։ Ենթադրվում է, որ Քրիսթիի անհետացման հանգամանքները արտացոլվել են նրա մի շարք վեպերում։

Դորոթի Սեյերսը արտացոլել է այդ իրադարձությունները իր դետեկտիվ վեպում։ Անհետացմանը նվիրված է լրագրողի և գրողի «Ագաթա» (1977) վեպը, իսկ նրա համանուն էկրանավորումն իրականացրել է բրիտանացի ռեժիսոր Մայքլ Էփթեդը։

Սյուժեների անսովոր արարիչը

Ագաթա Քրիստիին մի անգամ հարցրեցին.

– Ինչպե՞ս եք գտնում Ձեր վեպի սյուժեները:

– Սովորաբար, սյուժեները գլուխս են գալիս, երբ լվանում եմ ամանեղենը,- պատասխանեց դետեկտիվ ժանրի վարպետը և բացատրեց, որ դա այնքան հիմար զբաղմունք է, որ ամեն անգամ սպանության մասին մտքեր են ծագում:

Մանկությունն ընդդեմ ընթերցանության

Ագաթա Քրիստիի մայրը դեռ մանկուց արգելում էր նրան գիրք կարդալ։ Նա գտնում էր, որ իսկական լեդին պետք է տիրապետի որևէ երաժշտական գործիքի, հաճախի վոկալի դասերի և պարտադիր պետք է իմանա գեղեցիկ պարել։ Իսկ ընթերցել նրան մինչև 8-10 տարեկան ընդհանրապես պետք չէ։ Ագաթան միանշանակ համաձայն չէր այդ կարծիքին և այդ պատճառով նա ստիպված էր միայնակ կարդալ սովորել։ Նա 4 տարեկանում արդեն կարողանում էր ինքնուրույն կարդալ։

Առևանգում-բեմադրությու՞ն

1926թ․-ի վերջին Ագաթան անհետացավ՝ առանց հետք անգամ թողնելու։ Տարօրինակ կերպով դա համընկավ նույն ժամանակաշրջանի հետ, երբ վերջինիս ամուսինը ամուսնալուծվելու ցանկություն էր հայտնել։ Գրողի մեքենան գտել էին գետի ափին, իրերը տեղում։ Անհետացել էր միայն Ագաթան։ Ամբողջ Անգլիան մասնակցում էր գրողի որոնումներին։ Նրա առևանգման մեջ մեղադրում էին ամուսնուն և վերջինիս սիրուհուն։ Սակայն 11 օր անց Ագաթային գտնում են ողջ և առողջ, բայց նա հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ։ Սկսում են բամբասանքներ, որ Ագաթան ինքն է կազմակերպել այդ ամենը, որպեսզի պատժի դավաճան ամուսնուն։

Գրչի ու թույների վարպետը

Այս անսովոր նախասիրությունը գրողի մոտ առաջացել է դեռ 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նա դարձել էր կամավոր բուժքույր։ Նա շատ ավելի լավ էր հասկանում թույներից, քան շատ մասնագետներ։ Դրա մասին են վկայում նաև նրա ստեղծագործություններում թունավորման 83 դեպքերի նկարագրությունը, որոնցից ոչ մեկը նման չէ մյուսին։

Հետաքրքիր փաստեր Ագաթա Քրիստիի կյանքից
Ագաթա Քրիստին բազում թևավոր խոսքերի հեղինակ է, որոնցից մեկը՝ «Ազատությունն այն բանն է, որի համար արժե պայքարել»-ն է:
🗞 1890 թ. սեպտեմբերի 15-ին բրիտանական Դեյվոն կոմսությունում ծնվել է Ագաթա Միլերը, որը տարիներ անց աշխարհին հայտնի է դարձել Ագաթա Քրիստի անվամբ:
🗞 Նրա կյանքը լի է եղել հակասություններով, ոչ սովորական ելքերով: Այդ ամենը իհարկե, իր հետքն է թողել նրա ստեղծագործություններում:
🗞 Ագաթա Քրիստին տառապել է դիսգրաֆիայով, նա չի կարողացել գրավոր շարադրել իր մտքերը:
🗞 Ստեղծագործական կյանքը փորձել է սկսել Մարթին Ուեսթ, Մարթին Գրեյ կեղծանուններով, համարելով, որ կին հեղինակի անունով դեդեկտիվները նրան համբավ չեն կարող բերել:
🗞 Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ագաթան բուժքույր է աշխատել զինվորական հոսպիտալում, որից հետո աշխատանքի է անցել դեղատանը, դրանով իսկ լավ յուրացնելով տարբեր թույների և հակաթույների անունները: Դրանց մասին մենք շատ կարող ենք կարդալ նրա ստեղծագործություններում:
🗞 1926 թ. նրա համար ճակատագրական կարելի է համարել: Մահանում է նրա մայրը, եղբայրը անբուժելի թմրամոլ է դառնում, քննադատներին դուր չի գալիս նրա «Ռոջեր Էքրոյդի սպանությունը», և Ագաթա Քրիստին անհետանում է: Բարեկամները դիմում են Արթուր Կոնան Դոյլին: Ագաթային գտնում են փոքրիկ առողջարանային մի քաղաքում, ուր նա բոլորին ներկայացել էր Թերեզա Նիլ անունով: Բարեկամները նրա մոտ նկատեցին հիշողության կորուստ, որը մի քանի օրից անհետացավ, չնայած, կարծիքներ կային, որ Ագաթան այդ ամենը բեմադրած է լինում:
🗞 Ագաթա Քրիստիի ծանոթներից՝ Բրայան Ալդիսը պատմում է, թե ինչպես է Ագաթան գիրք գրել: Ըստ նրա, գրողը ստեղծագործել է մինչև վերջին գլուխը: Ամեն բան մի կողմ է դրել: Հետո ընտրել է ամենաաննշան կերպարը, դեպքերը տեղափոխել գրքի սկիզբը, դարձնելով այդ աննշան կերպարին վեպի հանցագործը:
🗞 Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ագաթա Քրիստին երկու պատմվածք է գրում՝ «Վարագույրը» և «Մոռացված սպանությունը»: Դրանք պետք է լինեին վերջին պատմվածքները՝ Էրքյուլ Պուարոյի և Միսս Մարփլի մասին: Քրիստիի խնդրանքով գրքերը պահվել են բանկում և պետք է լույս տեսնեին այն ժամանակ, երբ գրողն այլևս գրել չէր կարող: Այդ պատմվածքները լույս են տեսել 1974 թ, երբ Ագաթա Քրիստին արդեն 84 տարեկան է եղել:
🗞Ագաթա Քրիստիի գրքերի ընդհանուր տպաքանակը կազմել է 2 միլիարդ կտոր գիրք, տպաքանակ, որը զիջում է միայն Աստվածաշնչին և Ուիլյամ Շեքսպիրին: Թարգմանվել է աշխարհի 103 լեզուներով: