Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու Թրամփի սպառնալիքների ֆոնին, եվրոպական երկրները՝ Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և Նորվեգիան, որոշել են իրենց զորքերը ուղարկել կղզու պաշտպանությունն ամրապնդելու համար:
Նիդերլանդները և Կանադան մասնակցում են նախաձեռնությանը:
Դանիայի հրավերով Բունդեսվերը 13 զինվորական է ուղարկել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ: Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բեռլինը նպատակ ունի ուսումնասիրել տարածաշրջանում Դանիայի անվտանգության ապահովման գործում հնարավոր ռազմական ներգրավվածության հնարավորությունները, օրինակ՝ ծովային հսկողության ոլորտում:
Նորվեգիան երկու զինվորական կուղարկի Գրենլանդիա, CNN-ին հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակը:
«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է, որ Փարիզը մտադիր է մասնակցել Գրենլանդիայում ռազմական առաքելությանը։
Շվեդիան նույնպես հայտարարել է եվրոպական ռազմական առաքելությանը մասնակցելու մասին: Վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը սոցցանցի իր էջում արված գրառմամբ բացատրել է, որ Շվեդիայի զինված ուժերի մի քանի սպաներ արդեն իսկ ներգրավված են:
«Միասին նրանք կպատրաստեն դանիական «Օպերացիա Արկտիկական պահապան» զորավարժությունների միջոցառումները»,- գրել է նա՝ հավելելով, որ զորքերը ուղարկվել են Դանիայի խնդրանքով:
Կոպենհագենն, իր հերթին, նախկինում հայտարարել էր Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ուժեղացման մասին, կղզում կտեղակայվեն դանիական զինված ուժեր և ստորաբաժանումներ։
«Սա կհանգեցնի Գրենլանդիայում և նրա շրջակայքում ռազմական ներկայության աճի, այդ թվում՝ ինքնաթիռների, նավերի և զինվորների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից»,- ասվում է Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Bloomberg-ը նախկինում, աղբյուրներին հղում անելով, հաղորդել էր Գերմանիայի մտադրության մասին՝ ստեղծել ՆԱՏՕ-ի համատեղ առաքելություն՝ Արկտիկական տարածաշրջանում անվտանգության շահերի մոնիթորինգի և պաշտպանության համար:
Գործակալությունն այնուհետև մանրամասնել էր, որ նախաձեռնությունը կարող է կոչվել «Արկտիկական պահապան» և կհիմնվի դաշինքի մեկ այլ առաքելության՝ «Բալթյան պահապանի» մոդելի վրա, որը մեկնարկել էր մեկ տարի առաջ՝ Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար:
Առաքելության նպատակն է փորձել մեղմել լարվածությունը Միացյալ Նահանգների հետ՝ Գրենլանդիայի վերաբերյալ Վաշինգտոնի հավակնությունների շուրջ։






Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանում սպառնալիքներով
ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դանիան որոշել է չմասնակցել Դավոսի ֆորումին՝ Գրենլանդիայի կոնֆլիկտի պատճառով