Պետական գերատեսչությունների աշխատակիցներից վերջին օրերին բազում ահազանգեր ենք ստանում, դժգոհություններ պարգեւավճարների թեմայով։
Ինչպես հայտնի է, այս տարի պետական ապարատում միլիոնանոց պարգեւավճարներ են բաժանել, սակայն, պարզվում է՝ ոչ բոլորին է հասու բարձր պարգեւավճարները, բարձր հավելավճարներ են ստացել վարչության պետերը, փոխնախարարները եւ գերատեսչությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք հիմնականում ՔՊ-ականներ են, իսկ շարքայիններից շատերը մեկ դրամ էլ չեն ստացել։
Անհավասար այս մոտեցումը «բոլոլա» է ստեղծել գերատեսչություններում, շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները։
Նշենք, որ կառավարության վերջին նիստից հետո Փաշինյանը պատասխանելով պարգեւավճարների մասին հարցին հաստատեց, որ պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել, ասաց նաեւ, որ ներդրվել է պիլոտային համակարգ, որով կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը․
«Հրաժարվում ենք համակարգից, երբ բոլորը ստանում են համատարած նույն դրույքաչափերը. սա կառավարելիությունը և մոտիվացիան նվազեցնում է։ Քանի որ արդար չէ, որ նույնչափ հավելավճար ստանան ավելի շատ ու քիչ ջանք գործադրածները»,- հայտարարեց նա։
Նրա կարծիքով՝ պետական կառավարման համակարգն արդեն հասել է այն կետին, որ պետք է վարձատրությունները լինեն մրցունակ մասնավորի հետ։

Բաց մի թողեք
Ինչ է կատարվում ՔԿ-ի շենքի մոտ
Ոչ թե խոշտանգողին են պատժում, այլ տեսանկարողին. Լուսանկար
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա․ Լուսանկար