Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պատրաստվում է միավորել, խոշորացնել ու օպտիմալացնել հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհուրդների ձեւավորման նոր կարգ է սահմանվել, որի համաձայն՝ քիչ սովորողներ ունեցող դպրոցների կառավարման խորհուրդները կմիավորվեն, այսինքն, ըստ այդ նոր կարգի, եթե դպրոցում սովորում է 1500-ից ավելի աշակերտ, ապա այդ հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման խորհուրդը չի խոշորացվի, իսկ եթե 1500-ից պակաս է, ապա առավելագույնը 7 դպրոցների խորհուրդներ կմիանան իրար այնպես, որ միասին վերցրած աշակերտների թիվը չգերազանցի 2 հազար 500-ը։
Այս դեպքում կառավարման խորհուրդը պետք է ունենա 17 անդամ։






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև