Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում է ներկայացրել, հայտնել, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս:
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ իրավապահները պարզել են, որ գողությունը կատարել են Դրախտիկ գյուղի 31-ամյա ու Գավառ քաղաքի 30-ամյա բնակիչներ, որոնք անասունները վաճառել են մի զովունեցու։
31-ամյա և 30-ամյա երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն։






Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում․ 30-ամյա տղամարդիկ տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիք
Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ