ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հասնել Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման, ուստի չի շտապում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որոնք կարող են «շատ լուրջ» լինել։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով հակառուսական պատժամիջոցներ կիրառելու հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ցանկանում է «տեսնել գործարք» Մոսկվայի և Կիևի միջև։
«Եթե ես ստիպված լինեմ դիմել դրան (պատժամիջոցներին), ապա այն, ինչ ես մտքում ունեմ, շատ լուրջ կլինի։ Բայց ես ուզում եմ, որ այս [հակամարտությունը] ավարտվի», – ասել է Թրամփը։
ոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի։
«Մենք համաշխարհային պատերազմ չենք ունենա», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Թրամփը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը աջակցում է կարգավորման գաղափարին, սակայն երկու կողմերն էլ պետք է միաժամանակ համաձայնության գան։






Բաց մի թողեք
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի