Լիբանանի բնակիչները, երաժշտություն լսելով ու զվարճանալով, հետևում են, թե ինչպես են իրանական հրթիռները հարվածում Իսրայելին գիշերը։
Համապատասխան տեսանյութերն ակտիվորեն շրջանառվում են համացանցում։
Լիբանանը հյուսիսից սահմանակից է Իսրայելին։ Այս երկրին ամենամոտ իսրայելական խոշոր քաղաքը Հայֆան է (մոտ 30 կմ):
Անցած գիշեր այս քաղաքում իրանական հարվածներ և պայթյուններ են գրանցվել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարձակման թիրախներից մեկը կարող էր լինել տեղի նավթավերամշակման գործարանը։
Ստորև՝ լիբանանցիների գիշերային խնջույքների վայրում արված տեսանյութերից մեկը:
Տեսանյութն՝ այստեղ






Բաց մի թողեք
Բաքվում «Վելայաթ Խորասանի» և ԻԼԻՊ-ի զինառյալներին բացահայտել է ԱՄՆ հետախուզությունը
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն