Հնդկաստանի արևմուտքում (Գուջարաթ)՝ Ահմեդաբադ օդանավակայանի մոտ, թռիչքից հետո կործանվել է հնդկական Air India-ին պատկանող մարդատար ինքնաթիռը:
India Today-ը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։
The Times of India-ն էլ պարզաբանում է, որ կործանված ինքնաթիռը եղել է Boeing 787 Dreamliner։
Air India-ն «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ չվերթը պետք է մեկներ Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռի հետ «միջադեպ» է տեղի ունեցել, և ընկերությունը ներկայումս հետաքննում է միջադեպի մանրամասները։
Լրատվամիջոցները հրապարակել են վթարի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում երևում է ծխի սյուն։
Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է առնվազն 110 մարդ։
«Air India»-ն հրապարակել է Ահմադաբադում զոհված քաղաքացիների նախնական ցուցակը՝ 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի:






Բաց մի թողեք
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի