Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի գիծը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ուղղությամբ կունենա ամենաբացասական հետևանքները հանրապետության ինքնիշխանության և անվտանգության համար։
Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Մոլդովայի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը՝ ուղղված չեզոք կարգավիճակից հեռանալուն, ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը և պատմական կապերի խզմանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ պետությունների հետ, ամենաբացասական հետևանքները կունենա Մոլդովայի ինքնիշխանության և անվտանգության ու Մոլդովայի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի համար»,- նշել է դիվանագետը:
Նա նաև հավելել է, որ հանրապետության քաղաքացիները դա հրաշալի հասկանում են։






Բաց մի թողեք
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան ԵՄ վերջին որոշման
Ձերբակալել Օբամային. Թրամփ
Վեճ՝ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ ԵՄ ունեցած հարաբերությունների վատացման ֆոնին