Ռումինիայում կայացած կրկնակի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» ռումինական ազգայնական կուսակցության առաջնորդ Գեորգի Սիմիոնը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների 95%-ը մշակելուց հետո, Սիմիոնը առաջատարն է՝ ձայների 40.1%-ով։
Նա բացարձակ մեծամասնություն չի հավաքել, ուստի կլինի ընտրությունների երկրորդ փուլ։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Կրին Անտոնեսկուն, որին աջակցում է «Ռումինիա, առաջ» կենտրոնամետ դաշինքը. այս գործիչը ստացել է ձայների 20.9%-ը։
Երրորդ արդյունքը գրանցել է աջ կենտրոնամետ «Ռումինիայի փրկության միության» հիմնադիր, Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը՝ 20.2%։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առաջին փուլում քվեարկել է մոտ 9,57 միլիոն մարդ կամ Ռումինիայի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 53,2%-ը։
Արտերկրի ընտրատեղամասերում քվեարկել է 973 հազար մարդ։







Բաց մի թողեք
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի