01/02/2026

Որ երկրի միջոցով է Ուկրաինան պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ

Ուկրաինան ռուս-ուկրաինական կարգավորման նպատակով 20 կետանոց խաղաղության համաձայնագիր կստորագրի Միացյալ Նահանգների հետ, իսկ Միացյալ Նահանգները առանձին փաստաթուղթ կստորագրի Ռուսաստանի հետ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան «Եվրոպական պրավդա»-ին տված հարցազրույցում։

Սիբիգան նշել է, որ 20 կետանոց համաձայնագիրը, որը ներկայումս գտնվում է խաղաղության գործընթացի կենտրոնում, երկկողմանի փաստաթուղթ է. «Եթե խոսենք բացառապես այս 20 կետանոց շրջանակի մասին, ապա առայժմ դա երկկողմանի փաստաթուղթ է, որը կստորագրեն Միացյալ Նահանգները և Ուկրաինան։ Միացյալ Նահանգները նույնպես պետք է ստորագրեն Ռուսաստանի հետ։ Այս շրջանակը ներկայումս քննարկվում է, բայց բանակցությունները դեռ շարունակվում են. դա գործընթաց է»։

Խաղաղության պլանի կետերից մեկը վերաբերում է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանը։ Մեկնաբանելով այս մասին՝ Սիբիգան ասել է, որ «նույնիսկ եթե ԵՄ-ն չստորագրի փաստաթուղթը, այն չի կարող պարունակել որևէ կետ, որի շուրջ համաձայնություն չի ձեռք բերվել եվրոպական դաշնակիցների հետ»։