«Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով արդեն տեւական ժամանակ է, ինչ հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Դեռ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորները սպասում էին Նիկոլ Փաշինյանին, որ գնա ԱԺ եւ փակ հանդիպման ժամանակ վերջապես տա իրենց հուզող հարցերի պատասխանները:
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներն անգամ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ վերջինս կազմակերպի հանդիպումը. նա էլ իր հերթին է ասել, որ վարչապետը զբաղված է, բայց վստահեցրել է՝ առաջիկայում կգա հանդիպման:
Հավանաբար, արդյունքները Փաշինյանի համար եւս գոհացուցիչ չեն եղել ու չգիտի՝ ինչ ներկայացնի պատգամավորներին, այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից»:






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև