Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։30-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են 37-ամյա Էդգար Ս․-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Դավիթ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


Բաց մի թողեք
Ինչ է կատարվում ՔԿ-ի շենքի մոտ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա․ Լուսանկար
ՀՀ-ում Իրանի դեսպանը հրատապ մամուլի ասուլիս է տալիս. Տեսանյութ