Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Դիմումը վերաբերում է վրացական անցակետում աշխատող մաքսավորներին։
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Բանն այն է, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է արել, դրանց տակ ինչ-որ օգտատերեր մեկնաբանություն են գրել, որ վրացական անցակետում հայկական բեռնատարներից կաշառք են պահանջում, որ թողնեն անցնել սահմանը:
Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որ այդ ֆեյսբուքյան գրառումները ստուգվեն, ու միջոցներ ձեռնարկվեն, այսինքն` բացահայտեն ենթադրյալ կաշառքի դեպքերն ու պատժեն վրաց պաշտոնյաներին։
Պապոյանի դիմումն ինքնին աբսուրդ է, քանի որ, եթե անգամ վրացական մաքսակետում կոռուպցիոն բնույթի դեպքեր են լինում, դրանցով պետք է զբաղվի ոչ թե ՀՀ էկոնոմիկայի նախարարը, այլ՝ Վրաստանի իրավապահները։
Այսինքն՝ Պապոյանը ոչ թե ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե պետք է դիմեր, այլ իր վրաց գործընկերներից պետք է պահանջեր հետաքննել այդ ահազանգերը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ նախարարից նման դիմում են ստացել։






Բաց մի թողեք
Իրավապահները կարող են կրկին բացել աղմկահարույց գործերը
Վաշինգտոնը վերջնական հարվածը հասցրեց միջազգային իրավունքին
Արցախի թեմի առաջնորդի հարցը ֆորմալ ներկայացվել է քննարկման