Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությանփխանցմամբ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի:
Փաստի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդն իր վարած «ԲՄՎ»-ով ներկայացել է բաժին ու ձերբակալվել, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:






Բաց մի թողեք
Խոշոր վթար Եղվարդ – Երևան մայրուղում, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Կարգալույծի «Նռնօրհնեքին» քաղաքացիները դուրս են եկել եկեղեցուց․ Մանրամասներ միջադեպից․ Լուսանկարներ
Գաբրիել Ջեմբերջյանը շարունակում է պատարագների մասնակցել նույնիսկ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի ակտիվ փուլ մտնելուց հետո