Սեպտեմբերի 8-ին մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած նրան, որ խորհրդարանում արձակուրդ է, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները մարզային այցերի ակտիվ գործընթացի մեջ են, քանի որ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ նոր վարչության ընտրությունների համար պետք է «Քաղաքացիական պայմանագրի» մարզային կառույցի ներկայացուցիչներից ձայներ կորզեն: Բացի վարչության ընտրություններից՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, կարելի է ասել, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «ներքին» քարոզարշավով են արդեն զբաղված:
Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստերը բավականին թեժ ավարտվեցին, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ եկավ ու քրեական վարույթ նախաձեռնելու առնչությամբ երեք ընդդիմադիր պատգամավորների զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Թերևս նոր նստաշրջանում ևս իրավական հետապնդման հերթը կհասնի մի շարք ընդդիմադիրների։






Բաց մի թողեք
Իրավապահները կարող են կրկին բացել աղմկահարույց գործերը
Վաշինգտոնը վերջնական հարվածը հասցրեց միջազգային իրավունքին
Արցախի թեմի առաջնորդի հարցը ֆորմալ ներկայացվել է քննարկման