Բաքվի ռազմական դատարանում կայացել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերա, Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը:
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հերթական նիստի ժամանակ «տուժածների և նրանց իրավահաջորդների ցուցմունքները»։
Տուժածներից Համիդ Համիդլիի իրավահաջորդը՝ նրա հայրը՝ Ալիսահիբ Իսկենդերովը, հայտարարել է, որ «իր որդին զոհվել է հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից իրականացված հրետակոծության հետևանքով»։
Մյուս տուժողի՝ Շամիստան Յուսիֆլիի իրավահաջորդը՝ նրա հայրը՝ Շուքրան Ամանովը, ասել է, որ իր որդին զոհվել է օկուպացված Մարտակերտի ուղղությամբ «կրակի հետևանքով»։
Զոհ Մեհդի Աբբասովի իրավահաջորդը՝ նրա հայրը՝ Ամրա Աբբասովը, հայտարարել է, որ իր որդին զոհվել է թշնամու հրետակոծության հետևանքով։
Համանման ցուցմունքներ են պնդել մի քանի այլ՝ Ադրբեջանի քաղաքացիներ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 19-ին։






Բաց մի թողեք
Վեճ՝ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ ԵՄ ունեցած հարաբերությունների վատացման ֆոնին
Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար