Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ գործարկել է թեժ գիծ, որի միջոցով հնարավոր է շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։
Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035 (Էլ․ փոստի հասցե՝ press@anticorruption.am):
«Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։
Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն։
Հիշե՛ք, որ միասին կարող ենք փոխել իրականությունը, ուստի՝ մի՛ լռեք կոռուպցիայի մասին, զանգահարե՛ք այսօր»,- ասվում է հաղորդագրության մեջ։






Բաց մի թողեք
Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են անտեղ
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը․ Լուսանկար
«Բարսելոնան» 3։0 հաշվով հաղթել է «Օվյեդոյին». «Ռոման» ու «Միլանը» չպարզեցին հաղթողին. Լուսանկարներ