10/10/2024

«Զվարթնոցում» ռուս սահմանապահների տեղակայումը մեզ անհանգստացնում է, հարցը օրակարգում է. Արթուր Հովհաննիսյան

ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հաստատեց՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների գոյության հարցը անհանգստացնող է։

«Այո՛, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, արդյունքում երբ որոշումներ կլինեն, կիմանանք բոլորս ինստիտուցիոնալ եղանակով»,- ասաց նա։

Հարցին՝ քննարկվում է շատացնե՞լ նրանց քանակը, թե՞ նրանց դուրս հանել, Հովհաննիսյանը ընդգծեց՝ հասարակությանը չի անհանգստացնում այն, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ այն, որ սահմանապահները թիվ ունեն․ «Հարցը լայն կոնտեքստում պետք է դիտարկել։ Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, և յուրաքանաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, գործողություններ ու որոշումներ։ Նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում»։

Հարցին՝ ռուսական կողմի հետ քննարկումներ սկսվե՞լ են, Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այդտեղ ոչ միանշանակ հարցեր դեռ կան, դա նշանակում է, որ այդ հարցերը բնականաբար քննարկման առարկա են և ցանկացած հարց, որը կապ ունի Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, մեր սուվերենության, ինքնիշխանության և անվտանգության հետ միշտ մեր քաղաքական թիմի օրակարգում է»։