Մարտի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։
ՀՀ ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենա, որի վրա եղել է կրակոցի հետք։
Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել երկու քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։
Բաց մի թողեք
Սամվել Շահրամանյանն հարցաքննվում է քննչական կոմիտեում․ մանրամասներ
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է 360 մլն ՀՀ դրամ
Ռուբեն Հայրապետյանին օժանդակող 7 անձ մեղադրյալի աթոռին է. 152 մլն դրամը հափշտակվել է. տեսանյութ