Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղվարդ քաղաքի կամրջի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու այրված մարմին։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 76-ամյա Համլետ Գ.-ի դին՝ այրված վիճակում։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը չոր խոտը այրել է, ինչի պատճառով ծխախեղդ է եղել ու այրվել։ Տեղի ունեցածը ինքնահրկիզում է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ