Մարտի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։
ՀՀ ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենա, որի վրա եղել է կրակոցի հետք։
Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել երկու քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։
Բաց մի թողեք
3 տարվա ազատազրկում կրտսեր սերժանտի նկատմամբ․ կայացվել է Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է, սահմանվել է 5 մլն դրամ գրավ
Գողության դեպք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժքույրերի հանգստյան սենյակից տղամարդը գողացել է պայուսակ