Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ մարտի 14-ին, հարցազրույց է տվել TF1 և France 2 հեռուստաալիքներին, որում նա պարզաբանել է ֆրանսիացիներին իր վերջերս արած ենթադրությունը՝ արևմտյան երկրներից Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հեռանկարի մասին։
«Մենք նպատակ ունենք. Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե ամեն ինչ վատթարանա, դրա պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա»,- ասել է նախագահ Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ծավալվողպատերազմը «էկզիստենցիալ նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար»։
«Մենք Ռուսաստանի դեմ չենքպատերազմում: Բայց մենք պետք է հստակ հայտարարենք. «Ռուսաստանին չի կարելի թույլ տալ հաղթել»: 2024 թվականի սկիզբը մեզ համար պետք է նշանակի նոր սկիզբ»,- ասել է Մակրոնը և հավելել, որ եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կնվազի «զրոյի»։
Նրա կարծիքով՝ պետք է շարունակելօգնել Ուկրաինային։ Պետք է ստեղծելկոալիցիա հրթիռներ և զինամթերք մատակարարելու համար։
Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքների մասին՝ Մակրոնն ընդգծել է, որ միջուկային զենքը չի եղել «սպառնալիքի զենք», այն անվտանգության գործիք է։ «Մեր միջուկային պոտենցիալը մեզ անվտանգություն է տալիս»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Այնուհետև Մակրոնն անդրադարձել է Պուտինի հետ երկխոսության հնարավոր շարունակման թեմային։ Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ երկու երկրները կրկին կքննարկեն երկկողմ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով կլինի նախագահը։
Բաց մի թողեք
Նոր Պապը Ավգուստինյան է, և ինչը հետաքրքիր է՝ պատկանում է միաբանության «աղքատության ուխտին»
Ինչպես է Իրանը վերաբերում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախապայմաններին
Թրամփն Էրդողանին հորդորել է «փակե՞լ» Զելենսկու վրա պարզած հովանոցը