ՀՀ ՆԳՆ-ն հաղորդում է ապօրինի թմրաշրջանառության ևս մեկ բացահայտված դեպքի մասին։
Նշվում է, որ թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացնելիս Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ:
«Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացնում:
Փետրվարի 23-ին, ժամը 18.10-ին, Կոտայքի մարզի պարեկների հետ համագործակցելով, վարչության ծառայողները Եղվարդ-Նոր Հաճն ճանապարհին ձերբակալեցին և ոստիկանության բաժին տեղափոխեցին 57-ամյա տղամարդուն ու հիսնամյա վարորդին` նրա վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ»,- ասված է հաղորդագրությունում:
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ