Երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում:
ՀՀ ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը:
Ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում նկատել են նրան ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նրա նկատմամբ հետախուզական գործ է կազմվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ (առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:

Բաց մի թողեք
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել. Լուսանկար