Մարտի 21-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
Կայքի տեղեկություններով՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:
Տեղում ստեղծվել է քննչական խումբ, որոնք դեպքի վայրի զննություն են կատարում:
Հարձակվողը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:

Բաց մի թողեք
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել. Լուսանկար