Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում ծառայելիս Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որը վարել է Վարդենիսի բնակիչ 41-ամյա մի տղամարդ:
Մեքենայից իջնելիս վարորդն ինչ-որ բան է թաքցրել գրպանում: Պարեկների հարցին նա անկեղծորեն պատասխանել է, որ գրպանում կաթուցիչ է:
Թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի անձնական զննությամբ հայտնաբերվել է նաև դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ տղամարդու՝ թմրանյութն իրենն է, կանեփն էլ ինքն է քաղել վայրաճ թփերից:
Մարտի 8-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա: Ուղևորի կասկածելի վարքը ստիպել է պարեկներին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրան ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Զոլաքար գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, մեկ շաբաթ առաջ գտել է մայրաքաղաքում և պահել անձամբ օգտագործելու համար:
Մարտի 12-ին՝ գիշերը 02:00-ի սահամանում, Սևանի թերկղզու մի լողափում նկատելով մեքենաներ՝ Գեղարքունիքի պարկները մոտեցել են «Օպելի» և «Ջիպի» մոտ խմբված տղամարդկանց՝ բոլորն էլ Մասիս համայնքի Գետափնյա գյուղի բնակիչ: Պարզվել է, որ նրանցից մեկի մոտ թմրանյութ կա:
Մեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության անշարժ պահակակետի պահպանվող տարածք, իսկ տղամարդիկ` ոստիկանության Սևանի բաժին:
Իր մոտ խուզարկությամբ հայտնաբերված զանգվածի կապակցությամբ տղամարդը հայտնել է, որ այն թմրամիջոց է և պատկանում է իրեն:
Մարտի 15-ի գիշերը Գեղարքունիքի պարեկները կրկին ծառայություն էին իրականացնում Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում, երբ ստուգման նպատակով կանգնեցրին «Մերսեդես»: Զոլաքարցի ուղևոր 30-ամյա տղամարդը ներկայացրեց անձեռոցիկով դեղնականաչավուն զանգված: Թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տղամարդիկ ձերբակալվեցին ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Վարդենիսի բաժին:
Ըստ տղամարդու թմրանյութն իրենն էր:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»