Մարտի 5-ին, ուշ երեկոյան Երևան քաղաքի Պուշկին փողոցում առաջացած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու (ինչի հետևանքով վերջինս մի քանի օր անց հիվանդանոցում մահացել էր) մեջ մեղադրվող անձը՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը․
Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ)։
Դատարան է ներկայացվել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։
Նշված քրեական վարույթի հանգամանքները հրապարակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ՝ մարտի 15-ին։
Բաց մի թողեք
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը. Տեսանյութ
«Դիшկդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Մասիս համայնքում