Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1 նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն, որոնք մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները նրան կարճ ժամանակ անց դուրս են գրել։
Հարևանները պատմել են, որ տղան մի քանի օր առաջ էլ ծնողների հետ է անախորժություն ունեցել ու այդ պատճառով նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որպեսզի բուժում ստանա:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Ռուբեն Հայրապետյանին օժանդակող 7 անձ մեղադրյալի աթոռին է. 152 մլն դրամը հափշտակվել է. տեսանյութ
Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում