Պարզվում է՝ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի դիմաց այսօր մի քանի ժամ սպառնալիքներ հնչեցնող նռնակով զինված քաղաքացին Կոտայքի մարզի Զառ համայնքի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է:
Վերջինս Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից և գաղափարակից է:
Մինչ ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած իրադարձությունները, վերջինս սոցիալական ցանցի իր էջում եթերով վրդովմունք է հայտնել «կռվող տղերքի» ձերբակալության համար: Ըստ երևույթին, խոսքը Բևեռի 6 աջակցի ձերբակալության մասին է, որի վերաբերյալ գրառմամբ Հովակիմյանը կիսվել է իր էջում՝ նախքան եթերը:
Հիշեցնենք՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում էին, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:
Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր բուժհաստատություն։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել էին ներխուժող անձանցից 2-ը, որոնք տեղափոխվել են բուժհաստատություն, նրանք ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ։
ԱԱԾ հատուկջոկատայիններին հաջողվել է վնասազերծել և բերման ենթարկել նռնակով զինված անձին:
Բաց մի թողեք
Զինվորականները տասը ամիս է կալանավորված են Փաշինյանին իբր վերացնելու պատճառաբանությամբ
Ձերբակալվել է նախկին պաշտոնյա, ինչում է մեղադրվում
Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան վայր գցել գետնին և հեռացել